Մարկ Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարկ Հովհաննեսի Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1931 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 6, 2013 (81 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր և երաժշտագետ |
Պարգևներ |
Մարկ Հովհաննեսի Պետրոսյան (օգոստոսի 21, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 6, 2013, Երևան, Հայաստան[1]), հայ ռեժիսոր, երաժշտագետ։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2006)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1956 թվականին ընտրվել է ՀԽՍՀ նորաստեղծ հեռուստատեսության երաժշտական բաժնի ղեկավար։ Հեռուստատեսությունում աշխատել է որպես հնչյունային ռեժիսոր, երաժշտական ձևավորող, երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր։ 1957-1959 թվականներին եղել է դասական երաժշտությանը նվիրված «Ոսկե էկրան» հաղորդաշարի հեղինակը, 1968 թվականին՝ Երևանի 2750-ամյա հոբելյանին նվիրված հաղորդման կազմակերպիչն ու խմբագիրը։ Հեղինակել է տասնյակ գրական-լրագրողական աշխատություններ։ Եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ Պետրոսյանի գլխավորությամբ Հայկական երաժշտության օրեր են անցկացվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մերձբալթիկայի և Անդրկովկասի հանրապետություններում[2]։
Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ նկարահանվել են՝
- Ալեքսանդր Սպենդիարյանի 100-ամյակին նվիրված ֆիլմ
- Սայաթ-Նովայի 275-ամյա հոբելյանին նվիրված հաղորդում
- Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Օհան Դուրյանի, Պավել Լիսիցյանի և այլ հայ մեծ երաժիշտների կյանքի ու ստեղծագործական ուղու մասին պատմող հաղորդումներ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006)
- Մովսես Խորենացու մեդալ (2011)[3]
- ՀՀ վարչապետի ոսկե մեդալ (2011)[4]